-
02.10.2020|
18:01
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրթիռակոծել Ստեփանակերտը՝ թիրախավորելով տները, բնակչությանը: Մի քանի անգամ հրթիռակոծվել է Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը: Մարդիկ այս պահին գտնվում են ապաստարաններում:
-
02.10.2020|
16:40
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:
-
02.10.2020|
01:02
Պատերազմի ժամանակ ընդունված չէ ներքին տարաձայնություններով զբաղվելը։ Բայց համոզված ենք, որ շատերն են կիսում մեր տեսակետը. այն, ինչն Արցախում սկսվեց սեպտեմբերի 27-ին, նաև Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի «անհասկանալի» քաղաքականության հետևանքն էր։
-
02.10.2020|
00:54
Ադրբեջանի ղեկավարությունն Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունը, հարձակողական գործողությունների օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
-
02.10.2020|
00:51
Երեկ Արցախի Մարտունի քաղաքում, ադրբեջանական զինուժի հերթական հրետակոծությունից հետո, բեկորային վնասվածք է ստացել «Իրատեսի» քաղաքական բաժնի լրագրող ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ, որի հետ ավելի ուշ մեզ հաջողվեց հեռախոսակապ հաստատել և տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին:
-
02.10.2020|
00:44
2020-ի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով հորդորել էր իր քաղաքացիներին հեռու մնալ Հայաստան-Ադրբեջան սահմաններից։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։
-
02.10.2020|
00:40
Ադրբեջանական ագրեսիայի օրերին աննախադեպ համախմբում տեղի ունեցավ հանրության տարբեր շերտերում։ Մարդիկ կամավորագրվում էին՝ սահման մեկնելու‚ հայրենի սահմանները պաշտպանելու համար՝ հասկանալով‚ որ կենաց-մահու կռիվ է‚ և յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ պայքարում։
-
02.10.2020|
00:29
Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկիզբը ազդարարեց նաև որոշակի լուրջ ներքաղաքական տրանսֆորմացիաների մասին։ Ըստ էության‚ պատերազմը որոշ ժամանակով սառեցրեց հայաստանյան ընդդիմադիր դաշտի ընդդիմադիր օրակարգը։
-
02.10.2020|
00:16
Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաև վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաև այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները ևս հուժկու են։
-
02.10.2020|
00:07
Ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է բանակցությունների փուլը։ Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է. իսկ ինչու՞ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։